«Հարմարավետ գնումներ»     

             

Մենք մտադիր ենք գերազանցել Ձեր ակնկալիքները հաճախորդների սպասարկման վերաբերյալ և մշակել ենք վերադարձի և փոխանակման այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն Ձեզ գտնել այն ինչ փնտրում եք և ստիպված  չեք լինի գնել այն ինչ Ձեզ դուր չի գալիս։ Եթե առաքված պատվերը չի արդարացնում  Ձեր սպասումները , ապա կարող եք վերադարձնել/փոխանակել այն 14 օրացուցային օրվա ընթացքում՝ պարտադիր պահպանելով ՀԴՄ կտրոնը, գնման կտրոնը և առաքված պատվերի ապրանքային տեսքը (չի կարելի այն կրել կամ վնասել)։ Վերադարձի ենթակա բոլոր ապրանքները ենթարկվում են զննման: Վերադարձի կամ փոխանակման չհաստատվելու դեպքում (օր. կտրոնի բացակայություն, ապրանքի ոչ հարիր վիճակ), OUTFIT.AM-ն իրավասու է չկատարել վերադարձ/փոխանակում: Գումարի վերադարձն իրականացվում է նույն վճարային եղանակով, ինչ գնումը: Եթե վերադարձի որոշումը կայացնում եք առաքման պահին, ապա՝  1. կախնիկ վճարման դեպքում վերադարձվող ապրանքի համար գումար չի գանձվի,  2. առցանց վճարման դեպքում վերադրձվող ապրանքի գումարը hետ կփոխանցվի Ձեր հաշվեհամարին։   Եթե առաքված պատվերը որոշել եք վերադարձնել առաքումից հետո 14 օրվա ընթացքում, ապա խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների աջակցման կենտրոնի մեր աշխատակցի հետ և մեր առաքիչը կայցելի Ձեզ վերադարձի ենթակա ապրանքը վերցնելու նպատակով։ Այս դեպքում կգանձվի հավելյալ առաքման գումար։ Վերադարձվող ապրանքի դիմաց վճարված գումարը՝ կանխիկ վճարման դեպքում, կվերադրաձվի Ձեզ առձեռն, առցանց վճարման դեպքում՝ Ձեր հաշվեհամարին։ Եթե առաքումը մեր կամքից անկախ հետաձգվի՝ անկանխատեսելի հանգամաներքներից ելնելով, ապա Ձեզ անպայման կտեղեկացնենք առաքման ժամկետի փոփոխության մասին: 
Առցանց գնված ոչ մի ապրանք վերադարձի ենթակա չէ OUTFIT.AM խանութ սրահներից ոչ մեկում:                                 
                                                                                              

Շնորհակալ ենք Ձեզ՝ մեր ծառայություններից օգտվելու համար