«Հասանելի շքեղություն» 


OUTFIT.AM-ը հիմնվել է 2021թ–ի հունիս ամսին և հանդես է եկել որպես նորաձևության առցանց գնումների մշակույթում հեղաշրջում կատարելու կողմնակից։ Համոզված լինելով, որ շքեղությունն ու բարձր որակը պետք է հասանելի լինեն բոլորին, 2021թ–ի հոկտեմբեր ամսին մենք բացեցինք մեր առաջին խանութ սրահը Բագրևանդ 32 հասցեում։ Ընդառաջ գնալով մեր հաճախորդների պահանջներին՝ ընդլայնեցինք մեր ցանցը՝ բացելով խանութ սրահներ Կոմիտաս 59/9, Տիգրան Պետրոսյան 1/8 և Մաշտոցի 31 հասցեներում։ Այս պահին  գործող են Կոմիտասի 59/5 և Մաշտոցի 31/1 հասցեների մեր սրահները։ OUTFIT.AM-ում ամենօրյա թարմացվող տեսականու մեջ դուք կգտնեք Ձեր սիրելի բրենդերին առնչվող հիանալի, շահավետ առաջարկներ՝ աննախադեպ ցածր գներով։ Մենք ջանք չենք խնայում՝ գերազանցելու ձեր սպասելիքները։ Մեր նպատակն է առաջարկել եվրոպական բրենդերի ամենագեղեցիկ հավաքածուներից նմուշներ և դառնալ անբաժանելի մաս յուրաքանչյուր հաճախորդի պահարանում։ Ստեղծի՛ր քո ոճը OUTFIT.AM–ի հետ միասին՝ հագնվելով հարմարավետ և օրիգինալ։ Մեր գաղափարախոսությունն է ապահովել հասանելի շքեղություն մատչելի գներով։ Ցուցադրելով օրիգինալ բրենդների չկրկնվող տեսականի՝ OUTFIT.AM–ն ընձեռում է հնարավորություն ձեռք բերել նորաձև հանդերձանք յուրաքանչյուր հաճախորդի ճաշակով։

 Շնորհակալ ենք Ձեզ՝ մեր ծառայություններից օգտվելու համար