«Հուսալի գնումներ» 


Ինչու՞ և ինչպե՞ս ենք կիրառում Ձեր անձնական տվյալները։ 
Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար․
•պատվերների առաքման կազմակերպման,  
•մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատման և բարելավման, 
•զանգի կամ էլ. փոստի միջոցով  տվյալների ճշտման կամ հաղորդման,
•մեր ապրանքների և ծառայությունների, պատվերների առաքման վերաբերյալ  ծանուցումների ուղարկման:

Երբ Դուք գրանցվում եք մեր կայքում, մենք իրավունք ունենք հավաքագրել. 
•Ձեր անձնական տվյալները՝ փոստային և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարը(ները), ծննդյան տարեթիվը, սեռը, 
•Ձեր հաշվի գրանցման տվյալները, ինչպիսիք են Ձեր կողմից ընտրված օգտատիրոջ անունը և գաղտնաբառը (կոդավորված)  
•Ձեր առցանց գնումների մասին տեղեկատվություն(օրինակ՝ ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ եք պատվիրել/ գնել և ի՞նչ եղանակով եք վճարում կատարել), 
•Ձեր առցանց դիտումների մասին տեղեկություններ մեր պաշտոնական կայքում։

Մենք անհրաժեշտության դեպքում կխմբագրենք վերոհիշյալ քաղաքականությունը՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Մեր կողմից հավաքագրված վերոնշյալ անձնական տվյալները համարվում են միանգամայն գաղտնի, օգտագործվում են միմիայն մեր ծառայության որակը բարձրացնելու նպատակով և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի։  Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք OUTFIT.AM-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվել, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել մուտք գործելով մեր կայք և սեղմելով «Գրանցվել» կոճակի տակ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը:                                         

 Շնորհակալ ենք Ձեզ՝ մեր ծառայություններից օգտվելու համար։