Գաղտնիության քաղաքականություն


Ինչու՞ և ինչպե՞ս ենք կիրառում Ձեր անձնական տվյալները 

Սույնով Դուք համաձայնվում եք, որ մենք կարող ենք օգտագործել Ձեր անձնական տեղեկությունները հետևյալի համար.

•պատվերների առաքման կազմակերպման, 

մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատման և բարելավման,

զանգի կամ էլ. փոստի միջոցով  տվյալների ճշտման կամ հաղորդման,

մեր ապրանքների և ծառայությունների, պատվերների առաքման վերաբերյալ  ծանուցումների ուղարկման:

 Մեր կողմից հավաքագրված անձնական տվյալներ

Երբ դուք գրանցվում եք մեր կայքում, մենք իրավունք ունենք հավաքագրել.

ձեր անձնական տվյալները՝ ձեր փոստային և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարը(ները), ծննդյան տարեթիվը, սեռը։

ձեր հաշվի գրանցման տվյալները, ինչպիսիք են ձեր կողմից ընտրված օգտատիրոջ անունը և գաղտնաբառը (կոդավորված) 

տեղեկություններ ձեր առցանց գնումների մասին (օրինակ՝ ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ եք պատվիրել/ գնել և ի՞նչ եղանակով եք վճարում կատարել),

տեղեկություններ ձեր առցանց դիտումների մասին մեր պաշտոնական կայքում։ Մենք անհրաժեշտության դեպքում կխմբագրենք վերոհիշյալ քաղաքականությունը՝ կիրառելի օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Տեղեկությունների գաղտնիությունը

Մեր կողմից հավաքագրված վերոնշյալ անձնական տվյալները համարվում են միանգամայն գաղտնի, օգտագործվում են միմիայն մեր ծառայության որակը բարձրացնելու նպատակով և չեն կարող տրամադրվել որևէ երրորդ կողմի։ 

Հաշվի պաշտպանվածություն

Ձեր գաղտնաբառը Ձեր հաշիվ մուտք գործելու բանալին է: Գաղտնաբառ ընտրելիս օգտագործեք թվերի, տառերի և հատուկ նիշերի չկրկնվող համադրություն: Մի՛ տվեք OUTFIT.AM-ի Ձեր գաղտնաբառը մեկ ուրիշին: Եթե այնուամենայնիվ այդպես եք վարվել, հիշե՛ք, որ Դուք պատասխանատու եք Ձեր հաշվի անունից կատարված բոլոր գործողությունների համար: Գաղտնաբառի կորստի դեպքում այն կարող եք վերականգնել մուտք գործելով մեր կայք և սեղմելով «Գրանցվել» կոճակի տակ գտնվող «Մոռացել եք գաղտնաբառը» հրամանը:

                                        


                                                       Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար։